Back

Էրալդ Չինարին հեռացել է «Նոայից»

24/08/2025
Էրալդ Չինարին հեռացել է «Նոայից»

Տեղեկացնում ենք, որ ալբանացի 28-ամյա ֆուտբոլիստ Էրալդ Չինարին հեռացել է «Նոայից»։

Մեր թիմի կազմում Չինարին իր նորամուտը նշել է 2024/25 մրցաշրջանում, առաջին անգամ նորամուտը նշելով «Շկենդիայի» դեմ խաղում։

Ընդհանուր առմամբ Էրալդ Չինարին «Նոայի» կազմում մասնակցել է 43 հանդիպման՝ հեղինակելով 16 գոլ և 10 գոլային փոխանցում։

1 մրցաշրջանի ընթացքում Էրալդը «Նոայի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և Գավաթակիր։

«Նոա» ՖԱ–ն շնորհակալություն է հայտնում Էրալդ Չինարիին կատարած աշխատանքի և նվիրման համար։
 

cursor