-webp(85)-o(jpg).webp?token=639e8b8c13845772327875cfb4eba73e)
Մեր թիմի շարքերը համալրել է պորտուգալացի ձախ եզրային պաշտպան Դավիթ Սուալեհեն։
28-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիան» էր։
Նա հանդես է եկել նաև պորտուգալական «Պասուշ Ֆերեյրա» և «Ֆարենսե» թիմերում։
Մեր նորեկը «Պորտուի» ակադեմիայի սան է։
Սուալեհեն մեր թիմում կկրի 33 համարի մարզաշապիկը։