Back

Աննա Օհանյանն ընտրվեց ՀՖՖ Գործկոմի անդամ

22/12/2025
Աննա Օհանյանն ընտրվեց ՀՖՖ Գործկոմի անդամ

Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՖՖ 26-րդ հերթական ժողովը։

Ժողովի օրակարգի վերջում կատարվեց ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամի ընտրությունը: ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամ ընտրվեց «Նոա» ՖԱ–ի Զարգացման տնօրեն Աննա Օհանյանը։

«Նոա» ՖԱ–ն շնորհավորում է Աննա Օհանյանին նոր պաշտոնի կապակցությամբ և ցանկանում է բեղմնավոր աշխատանք՝ ի շահ հայկական ֆուտբոլի։

Ստորև ներկայացնում ենք Աննա Օհանյանի կենսագրությունը՝
 

Ծննդյան տարեթիվ՝ 22 ապրիլի 1992 թ.

Ազգություն՝ հայ
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 

Զարգացման տնօրեն – ՖԱ «Նոա»

22.01.2024 – մինչ օրս | Երևան, Հայաստան
 

  • Ղեկավարում է ՈՒԵՖԱ-ի և ազգային լիցենզավորման գործընթացները՝ ապահովելով կարգավորիչ, ֆինանսական և կազմակերպչական լիարժեք համապատասխանություն
  • Իրականացնում է ակումբի ռազմավարական զարգացումը՝ համաձայն ակումբի նախագահի տեսլականի և երկարաժամկետ նպատակների
  • Կառավարում է մարքեթինգի, բրենդինգի, հանրային կապերի և առևտրային զարգացման գործընթացները
  • Վերահսկում է ՈՒԵՖԱ-ի և ազգային մրցաշարերի խաղային օրերի կազմակերպումը՝ ապահովելով բարձր օպերացիոն որակ
  • Կառավարում է UEFA Time, FIFA TMS և ազգային FMS հարթակները՝ ապահովելով խաղացողների և խաղերի տվյալների ճշգրտությունը
  • Գործում է որպես հիմնական կապող օղակ ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ-ի և միջազգային ակումբների միջև եվրոպական մրցաշարերի ընթացքում
  • Իրականացնում է անմիջական հաղորդակցություն խաղացողների հետ՝ ապահովելով նրանց մասնագիտական աջակցությունը
  • Սերտորեն համագործակցում է գլխավոր մարզչի հետ՝ պլանավորման, ռեսուրսների բաշխման և համապատասխանության հարցերում
  • Կազմակերպում է միջազգային հանդիպումների լոգիստիկան՝ ներառյալ չարտերային թռիչքների և երկրպագուների պատվիրակությունների համակարգումը
  • Մշակում և իրականացնում է երկրպագուների ներգրավման ռազմավարություններ՝ ներառյալ երկրպագուների ակումբների ձևավորումը և մերչանդայզինգը
  • Իրականացնում է ակումբի նախագահի կողմից վստահված բարձր մակարդակի հանձնարարություններ տարբեր ոլորտներում


Միջազգային և հանրային կապերի տնօրեն – Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն
01.03.2023 – 22.01.2024 | Երևան, Հայաստան

 

  • Միջազգային գործընկերների հետ երկկողմ համագործակցության հաստատում և զարգացում
  • Դոնորների հետ հարաբերությունների կառավարում և դրամաշնորհային ծրագրերի համակարգում
  • Համատեղ արտադրական նախագծերի և միջազգային միջոցառումների համակարգում
  • Ֆիլմերի, հեռուստաշոուների, համերգների, լրատվական բովանդակության, միջազգային ֆորմատների և սպորտային մրցաշարերի հեռարձակման իրավունքների ձեռքբերում
  • Հանրային հեռուստատեսության արտադրանքի առաջխաղացման կազմակերպում
  • Ընկերության խոշոր նախագծերի տեղեկատվական ապահովում
  • Մշտական արտաքին հաղորդակցություն զանգվածային լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների և գործընկերների հետ
  • Միջոցառումների պլանավորում և կազմակերպում
  • Ընկերության կայքի և սոցիալական ցանցերի կառավարում
  • Գովազդային և ներկայացուցչական նյութերի (տեսանյութեր, ֆոտոշարքեր, հաշվետվություններ) պատրաստում


Եվրատեսիլի հայկական պատվիրակության մամուլի ղեկավար

Հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար – Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն

31.01.2021 – 2023 | Երևան, Հայաստան
 

  • Հանրային հեռուստատեսության արտադրանքի առաջխաղացման կազմակերպում
  • Ընկերության խոշոր նախագծերի տեղեկատվական ապահովում
  • Ընկերության ղեկավարության և աշխատակիցների դրական հանրային կերպարի ձևավորում
  • Արտաքին հաղորդակցության համակարգում
  • Միջոցառումների պլանավորում և իրականացում
  • Կայքի և սոցիալական ցանցերի կառավարում
  • Գովազդային բովանդակության արտադրություն
     

Եվրատեսիլի հայկական պատվիրակության մամուլի ղեկավար

Հաղորդակցությունների համակարգող – Մանկական Եվրատեսիլ 2022

01.01.2022 – 12.12.2022 | Երևան, Հայաստան
 

  • Մրցույթի բրենդինգի և տպագրական նյութերի մշակում և իրականացում
  • Հանրային կապերի ռազմավարության մշակում և իրականացում
  • Սոցիալական մեդիայի ռազմավարության և գործողությունների պլանի մշակում և իրականացում

 

PR և մեդիա հարաբերությունների դասախոս – Երևանի պետական համալսարան

01.09.2022 – 2024 | Երևան, Հայաստան
 

Նախարարի խոսնակ – ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

2015 – 12.2020 | Երևան, Հայաստան
 

  • Հանրային կապերի բաժնի գործունեության վերահսկում
  • Զանգվածային լրատվամիջոցների հետ հաղորդակցության իրականացում
  • Հարցազրույցների կազմակերպում և պաշտոնական մեկնաբանությունների տրամադրում
  • Ռազմավարական հաղորդակցման ծրագրերի մշակում
  • Տեսանյութերի արտադրության վերահսկում
  • Հանրային հայտարարությունների իրականացում
  • Պետական քաղաքականությունների և բարեփոխումների հանրային լուսաբանում
  • Սոցիալական ցանցերի կառավարում և մամուլի հաղորդագրությունների պատրաստում
  • Նախարարի ելույթների, խոսքային թեզերի և ուղերձների մշակում
  • Նախարարի օրակարգի կառավարում մասնավոր հատվածի և միջազգային հյուրերի հետ հանդիպումների մասով
  • Տեղեկատվական փաթեթների նախապատրաստում և վերանայում
  • Տեղեկատվական դաշտի մշտադիտարկում, դեզինֆորմացիայի բացահայտում և հակազդում
  • Խորհրդատվություն նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին ռազմավարական հաղորդակցության հարցերով
  • Այլ ծառայողական հանձնարարությունների իրականացում

     
  • Professional fellow ԱՄՆ Պետդեպարտամենտ, Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդ
    2019
  • Մարդու իրավունքների համանախագահ Եվրոպական դեմոկրատ ուսանողներ կազմակերպությունումում
    2015-2018
  • Փորձնակ Եվրոպական խորհրդարանում
    2015
  • ՀՀ Քաղաքաշինության նախարարությունում նախարարի օգնական
    2014 - 2015
  • ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում քաղծառայող
    2011 - 2014
  • Հանրային հեռուստատեսություն «Մենք ենք» հաղորդման հաղորդավար, լրագրող
    2008 - 2010


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
 

  • Executive Leadership Program for Football Managers – Harvard Business School,
    2025 – մինչ օրս
  • Քաղաքագիտության մագիստրոս – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, 2012–2015
  • Լեզվաբանության բակալավր (միջազգային լրագրություն) – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, 2008–2013
     

ԼԵԶՎԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 

  • Հայերեն – մայրենի
  • Անգլերեն – գերազանց (C2)
  • Ռուսերեն – բարձր (C1)
  • Ֆրանսերեն – հիմնական (A2)
cursor